Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԱՌԱՏՈՒՆԿ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

Հասարակություն

«Հաղթանակ» զբոսայգում այսօր տեղի ունեցավ ծառատունկի յուրահատուկ մի ակցիա՝ անկախ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 10-ամյակը նշելու համար:

Ռուս դիվանագետները հիմնականում դրական են գնահատում Հայաստանի եւ Ռուսաստանի 10-ամյա համագործակցությունը: Աշխատանքների թերացում, իրենց կարծիքով, կարելի է արձանագրել միայն տնտեսության բնագավառում:

Իսկ ինչ վերաբերվում է քաղաքականության, զինված ուժերի բնագավառներին բոլոր տեսակատները համընկնում են: «Մեզ մոտ կա մեկ տարբեր մոտեցում: Դա ԼՂՀ խնդիրն է», ասում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլիյ Դրյուկովը:

Ծառատունկին մասնակցում էր նաեւ դեսպանի նորանշանակ օգնական Գենադի Բարիշնիկովը: Նա արդեն 3 օր է ինչ ժամանել է Հայաստան՝ 2 երկրների միջեւ մշակույթի եւ գիտության ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար: