Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՂ Է ԱՎԵԼԱՑԵԼ, ԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԳԻՏԻ ԻՆՉ ԱՆԻ ԱՅԴ ՓՈՂԻ ՀԵՏ

Տնտեսություն

Այսօր ֆինանսաների § էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը կառավարությանն է ներկյացարել հաշվետվություն, որը, ինչպես բոլոր նախորդները, արժանացել է վարչապետի «բավարար» գնահատականին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սակայն Վարդան Խաչատրյանը ներկայացրեց այնպիսի պատկեր, այնպիսի ցուցանիշներ, որոնց առկայության դեպքում նրա աշխատանքը գնահատել բավարար՝ ուղղակի «անխղճություն» է:

Մասնավորապես, նա տեղեկացրեց, որ 19 մլրդ դրամ 2003 թվականի բյուջեում խնայողություն է արվել, որից 7.5 մլրդ դրամ հատկացվել է բյուջետային պարտավորություններրի կատարմանը, իսկ 12 մլրդ դրամը մնացել է բյուջեում:

Այսինքն, ոչ միայն կատարվել է բյուջեն, այլ§ գերակատարվել: Ճիշտ է, այս «ավելցուկի» ճակատագիրը դեռ§ս որոշված չէ:

Համատարած կարիքների մեջ խեղդված պետության բյուջեում ավելցուկ է գոյացել, իսկ կառավարությունը չգիտի ինչ անի այդ գումարը, քանի դեռ ԱԺ-ն չի որոշել՝ ինչ նպատակով օգտագործել գոմարը:

Վարդան Խաչատրյանը պատասխանելով մեր հարցին, ասաց, որ բյուջեում ավելացած գումարն այնքանով է լավ, որ տարվա առաջին եռամսյակում, երբ դժվար է հարկահավաքությունը, բյուջեում կա գումար § կառավարությունը աշխատավարձերի մասով պարտքեր չի կուտակում:

Վարդան Խաչատրյանը մեծ ձեռքբերում է համարում օրինակ այն, որ «շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ 2003 թվականի օգոստոսի 8-ին կառավարության կողմից հաստատել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը»:

Մեծ ձեռքբերում է, չէ՞, կարող էին դա էլ չանել: Էլ չենք ասում 13.9 տոկոս ՀՆԱ-ի աճը:

Վարդան Խաչատրյանը երկրի ֆինանսական հաջողությունների մասին առասպելում մի քանի անգամ օգտագործեց «պատմության մեջ առաջին անգամ», «անկախությունից ի վեր առաջին անգամ», «վերջին տարիների ընթացքում առաջին անգամ» արտահայտությունները:

Ակամայից հարց է առաջանում, այսքան դրական գործունեության հետ§անքով ինչո՞ւ են լցվում միայն խիստ որոշակի մարդկանց գրպանները, ինչո՞ւ է ավելանում միայն «ծառայողական» նպատակով օգտագործվող շքեղ ավտոմեքենաների թիվը, իսկ հասարակ, միջին վիճակագրական հայն իր գրպանի պարունակության վրա ոչ մի տարբերություն չի զգում: