Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԴԻԱ ԷՔՍՊՈ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Տնտեսություն

Այսօր կայացավ Մեդիա Էքսպո ցուցահանդեսի բացումը Երեւանում: Ցուցահանդեսում իրենց արտադրանքը ներկայացրեցին 20-ից ավելի կազմակերպություններ: Հայկական արտադարանքը կազմում է ներկայացված ապրանքատեսակների 70 տոկոսը: Սա լավ հանարավորություն է նախ գործընկեր ձեռք բերելու, ապա ցույց տալու, որ Հայաստանում արդյունաբերությունը զարգանում է,- ասում են կազմակերպիչները:

Սակայն փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները խոստովանում են, որ Հայաստանում ձեռնտու չէ մանր եւ միջին բիզնեսով զբաղվելը , քանի որ հարկերը կազմում են իրենց տարեկան եկամուտի 40-50 տոկոսը: