Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱՐԱՏԻ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԿԱԼԻՈՒՄԻ ՑԻԱՆԻԴՈՎ

Մարզեր

-Արարատի արոտավայրերը թունավորված են կալիումի ցիանիդով,-ահազանգում են Արարատ գյուղի բնակիչները:Արոտավայրերը գտնվում են Արարատի ոսկու գործարանի թափոնների պահեստարանի հարեւանությամբ: Թափոնատար խողովակները պարբերաբար վնասվում են եւ կալիումի ցիանիդը խառնվում է հողին:

Գյուղացիները վախենում են իրենց եղջերավոր կենդանիները արոտավայր տանել։ Արարատ գյուղում 2200խոշոր եւ 4000 մանր եղջերավոր կենդանիներ են պահում:Այդ թիվը տարեցտարի նվազում է, - ասում է Արարատ գյուղի անասնաբույժը: Տարվա ընթացքում պարբերաբար կենդանիները խումբ-խումբ սատկում են:

Գյուղացիներին փոխհատուցում չի տրվել: Ոսկու գործարանում նույնիսկ նրանց բողոքներին չեն պատասխանում: Հիվանդ կենդանու միսը չի օգտագործվում: Բայց գյուղացիները խոստավանում են, որ երբեմն հիվանդ կենդանու միսը վաճառում են:

Արարատ գյուղի բնակիչները չգիտեն ՝ ինչ անել: Նրանք բազմիցս դիմել են մարզային իշխանություններին , բնապահպաններին, բայց ՛ապարդյուն։ Գյուղացիները եղջերավոր կենդանիների թունավորման հաջորդ դեպքում պատրաստ են դիմել ծայրահեղ միջոցների: