Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանցիները հանգստանում են հուլիսի 15-ից

Հասարակություն
532d965bf2179d17e033be3714c01bf4

Արդեն հաջորդ շաբաթվանից կսկսվի ամառային տուրիստական շրջագայությունների թեժ շրջանը:

Տուրիստական բյուրոները առաջարկում են բազմաթիվ երթուղիներ, որոնցից մեր հայրենակիցները ավանդաբար ընտրում են արաբական, եվրոպական երկրներ, հարևան Թուրքիա:

Հարևան Վրաստանում հանգստանալու մեկնողները չնայած բավական մեծ քանակ են կազմում, սակայն նրանց մեծ մասը մեկնում է կամ իրենց սեփական տրանսպորտային միջոցներով կամ գնացքով, եւ այս պատճառով տուրիստական գործակալություններ դիմողները շատ չեն:

Տուրիստական ուղեգրերի և երթուղիների մասին խոսելիս մի շարք տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները նշում են, որ Հայաստանից դուրս շրջագայությունների մեկնողները հիմնականում դիմում են հուլիսի երկրորդ շաբաթվանից սկսած, և մինչև օգոստոսի վերջը բազմաթիվ մեկնողներ են լինում:

Գործակալություններից մեկի աշխատակիցը տեղեկացրեց, որ ամռանը հայերը հիմնականում մեկնում են եվրոպական երկրների ծովափնյա շրջաններ, իսկ աշնան ամիսներին և ամանորի օրերին քաղաքային մշակույթի հետ ծանոթանալ և շփվել ցանկացողներն են ակտիվանում:

Այս օրերին տուրիստական գործակալություններ դիմողներ գրեթե չկան:

Ամենանվազագույն արժեքը մեկ անձի մեկշաբաթյա հանգստի համար 700 ԱՄՆ դոլարն է կամ 300 հազար դրամ, ընդ որում, այս արժեքը պետք է վճարել Դուբայում 3 աստղանի հյուրանոցում 7օր հանգստանալու համար:

«Եվրոպական երկրներում 1 անձի մեկշաբաթյա հանգիստն արժե 500 հազար դրամ»,- ասաց գործակալություններից մեկի աշխատակիցը:

Անթալիա մեկ շաբաթով մեկնելը շուրջ 1000 դոլար արժե. Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները ասում են, որ պակասել է հետաքրքրությունը Անթալիայի նկատմամբ: Նախորդ տարիների համեմատ գրեթե ընդհանրապես չեն մեկնում Եգիպտոս: Հարևան Վրաստան մեկնում են նախորդ տարիների չափ:

Բացի եւրոպական և արաբական երկրներից հայերը սիրում են մեկնել նաև Հնդկաստան, Շրի Լանկա, Մալազիա, Սինգապուր, Թայլանդ և այլ երկրներ:

Բացի այս տուր գործակալությունները առաջարկում են նաև Հայաստանում շրջագայություններ, և հայրենագիտական էքսկուրսիաներ, որոնց արժեքը մեկ օրը մեկ անձի համար սկսվում է 8000 դրամից:

Հանգստի մեկնել պատրաստվող մեր հայրենակիցների հետ զրուցելիս պարզ է դառնում, որ նախընտրում են մեկնել այնպիսի վայրեր, որտեղ դեռ չեն այցելել: Բացի այս կարևոր են համարում նաև իրենց հնարավորությունների սահմաններում որակյալ հանգստի կազմակերպելը: