Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ

Հասարակություն

Մինսկի խմբի գործողությունները Ղարաբաղի համար պարունակում են էական սպառնալիք,-այսօր հայտարարեցին «Ազատագրված տարածքների պաշտպանության» հասարակական նախաձեռնության անդամները: Նախաձեռնության անդամները վտանգավոր են համարում Հայաստանյան քաղաքական ուժերի անտարբերությունը համանախագահների եւ Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունների նկատմամբ: Ըստ նախաձեռնության կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի, եթե նախագահը մտադիր է պահպանել միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, ապա առանց պատերազմի էլ ապագայում Ղարաբաղը կդատարկվի, քանի որ հասարակությունը հավատը կկորցնի իշխանությունների հանդեպ: Ըստ Էդվարդ Սիմոնյանցի, Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելը չի կարող փոխզիջում դիտվել, քանի որ դա հենց Ադրբեջանի ցանկությունն է: