Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՉՄՈՒԾՈՂՆԵՐ ԵՎ ՀԱՐԿ ՉՏՎՈՂՆԵՐ ՉԿԱՆ»

Տնտեսություն

Կառավարությունում փետրվարի 3-ին կայացած բրֆինգում այսպես հայտարարեց հարկային ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը՝ պարզաբանելով, որ կան քիչ մուծողներ եւ «գաղտնի» գործունեություն ծավալողներ, որոնց հայտնաբերման ուղղությամբ ծառայությունը հետեւողական աշխատանք է կատարում: Նա նշեց, որ 2003թ. ծրագրված 117,5 մլրդ փոխարեն ապահովվել է 117, 7 մլրդ. դրամ հարկային եկամուտ:

Հարկային ծառայության պետը դժվարացավ գնահատել, թե հայտարարված տնտեսական աճն ինչքան ազդեցություն է ունեցել հարկային մուտքերի վրա, սակայն, նշեց, որ այդ ազդեցությունն ակնհայտ է:

Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ դժվարություններ կան շահութահարկի ուղղությամբ եւ կատարված օրենսդրական փոփոխությունները հուսով են, որ դրական ազդեցություն կունենան: Այստեղ խնդիր կա նաեւ վարչարարության մեջ:

Նա տեղեկացրեց, որ առաջին եռամասյակի ընթացքում կկարգավորվի նաեւ տոնավաճառների հարկման խնդիրը: Հարկային ծառայության պետը դրական գնահատեց, որ գործարարները իրենց շրջապատել են բանիմաց մասնագետներով: