Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ

Քաղաքականություն

«ԵԽ ԽՎ նիստից հետո Վարդան Օսկանյանը պարտավոր էր հրաժարական տալ, որովհետեւ Եվրախորհրդում ակնհայտ երեւաց կոմպլեմենտարիզմ կոչվող քաղաքականության ֆիասկոն»: Այսպիսի հայտարարություն են արել այսօր հրավիրած ասուլիսում «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն ու «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը:

Հայկական պատվիրակության անդամները հայտարարել են, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը շատ վատ է աշխատել 45 երկրների պատվիրակների հետ: 313 պատգամավորից ընդամենը 41-ն է մասնակցել քվեարկությանը, ընդ որում, 41-ից 4 պատվիրակը եղել են հայ, 6-ը ադրբեջանցի,12-ը թուրք, այսինքն, շահագրգիռ կողմեր: Մնացած 17 պատվիրակներից 13-ի հետ էլ աշխատել է Տիգրան Թորոսյանը:

«Տիգրան Թորոսյանը փորձեց փրկել այն ողբերգական իրավիճակը, որը ժառանգություն էր թողել ԱԳՆ-ն»,- ասել են բանախոսները: Նրանք նաեւ տեղեկացրել են, որ ակհնայտորեն Հայաստանը չի հետաքրքրում Եվրախորհրդին: