Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԼՂՀ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Քաղաքականություն

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը հայտարարել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ 2002 թվականի Քոչարյան-Ալի§ բանակցությունները տարել են դեպի փակուղի: Այս մասին գրում է «Ռիա նովոստի» գործակալությունը:

Տրուբնիկովը մեծ հույսեր է կապում Իլհամ Ալի§ի հետ § գտնում է, որ Ադրբեջանի նախագահի ու Ռոբերտ Քոչարյանի միջ§ դեկտեմբերի 11-ին կայացած հանդիպումը կարող է լավ նախադրյալ լինել հետագա բանակցությունների համար:

Եվ այնուամենայնիվ, նա համոզված է, որ 2004 թվականին Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվելու, քանի որ այսօր կողմերի ելակետային դիրքորոշումներում տարաձայնություններն ավելի շատ են, քան 3 տարի առաջ:

Իսկ Ռուսաստանն ամեն ինչ անելու է § երկկողմ հարաբերությունների հիմքի վրա, § Մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: