Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Տնտեսություն

ՌԴ փոխվարչապետ, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Բորիս Ալյոշինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է «Գույք պարտքի դիմաց» ծրագրի բարեհաջող ավարտի մասին:

Նա մեծ ոգ§որությամբ է ՌԴ նախագահին ներկայացրել Հրազդան ՋԷԿ-ում տիրող իրավիճակը § նա§ ասել, որ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի § Հայաստանի էներգետիկ կարիքները հնարավոր է ամբողջությամբ հոգալ:

Այս փաստը զարմացրել է նախագահին § նա թերահավատություն է հայտնել: Սակայն Ալյոշինը ասել է, որ էներգետիկ հզորությունը լրիվ բավարար է, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր է նա§ գործարկել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը:

Ալյոշինը նա§ ներկայացրել է պարտքի դիմաց ՌԴ-ին հանձնված մյուս ձեռնարկությունների վիճակը: «Բոլոր ձեռնարկությունները գործում են»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Հրազդան ՋԷԿ-ի պայմանագրի կնքման պահին էլ բավականին բարձր էր ռուսական կողմի տրամադրությունը, իսկ հայկական կողմն ակնհայտորեն տխուր էր: