Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԻ ԱՅՍ ԵՌՕՐՅԱՅՈՒՄ

Քաղաքականություն

Այսօր սպասվում էր, որ ԱԺ եռօրյա նիստերի օրակարգ կընդգրկվի «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցը:

Խնդիրը նախապես՝ ուրբաթ օրը քննարկվել էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Օրինագծի հեղինակները հրաժարվել էին ներկայացնել նախագիծը, § այդ առաքելությունն իր վրա էր վերցրել հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը:

Նա ներկայացրել էր փոփոխությունների նախագիծը § այն արժանացել էր հանձնաժողովի բացասական գնահատականին: Եվ նույնիսկ չէր մտել այս եօրյա նիստերի օրակարգի նախագիծ:

Վիկտոր Դալլաքյանը, որ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների համահեղինակ է, այսօր հայտարարեց, որ Ռաֆիկ Պետրոսյանը հարցը կանոնակարգային խախտումով է դրել քննարկման հանձնաժողովում § եզրակացություն ապօրինի է:

Եվ այնուամենայնիվ, փետրվարի 2-ից 4-ի եռօրյայում վստահության հանրաքվեի հարցը չի քննարկվի:

Ի դեպ, Արթուր Բաղդասարյանն այսօր հայտարարել է, որ նամակ է գրել Գագիկ Հարությունյանին § պատասխան է ստացել, որ ՍԴ որոշմամբ ՀՀ նախագահ է ճանաչվել Ռոբերտ Քոչարյանը: Վիկտոր Դալլաքյանն էլ նկատեց, որ սիրային նամակները իրավական բնույթ չունեն: