Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՆԿԱՑՐԵՔ, ԲԱՅՑ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ

Քաղաքականություն

Այսօր խորհրդարանը սկսեց գարնանային նստաշրջանի իր աշխատանքը:
Անդրանիկ նիստին ներկայացել էր 119 պատգամավոր:

Նիստի հենց առաջին րոպեներին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ «Արդարություն» խմբակցությունը:

«Արդարությունը» առաջարկում է ընդունել օրենք այն մասին, որ մինչ§ 2007 թվականի հունիսը որքան էլ բարձրանան գազի, ջրի, էլեկտրաէներգիայի գները, բնակչությունը վճարի 2003 թվականի նոյեմբերի սակագներով, իսկ տարբերությունը պետությունը վերցնի իր վրա՝ պետբյուջեի հաշվին:

«Արդարությանը» միացավ նա§ «Ազգային Միաբանությունը»:
Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ այս հարցի քննարկումից հետո իրենց խմբակցությունը կորոշի՝ մասնակցել այս խորհրդարանի աշխատանքներին, թե ոչ:

Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ այդ հարցը լուրջ տնտեսական վերլուծություն է պահանջում § անհրաժեշտ են խորհրդարանական լսումներ:

Նիստը շարունակվում է: