Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ 2 ՈՒՂԵԳԻՐ

Սպորտ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար, որտեղ Հայաստանը ուներ 4 ներկայացուցիչ:

Երեւանցի 55 կգ քաշային Մարտին Բերբերյանը գրավեց 3-րդ տեղը եւ նվաճեց 2004թ. օլիմպիական ուղեգրի իրավունք: Արտաշատցի 74 կգ քաշայաին Արա Գեւորգյանը նույնպես գրավեց 3-րդ տեղը:

Այսպիսով, օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայ մարզիկների թիվը ավելացավ եւս 2-ով, հասնելով 11-ի:

Բրատիսլավայի մրցաշարին մասնակցած մեր մյուս 2 ըմբիշները` Արշակ Հայրապետյանը եւ Սեւակ Բաղդյանը, չկարողացան գրավել մրցանակային տեղ: