Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Մշակույթ

Զատկի տոնին նվիրված ցուցահանդեսի հեղինակները առաջարկում են տունը զարդարել ցուցադրվող կոմպոզիցիաներով եւ կոլաժներով: Իսկ ընդհանրապես զատիկն ունի իր տոնածառը` սովորոկան ճյուղ, որի վրա կախում են ձվեր, ճուտիկներ, զատիկներ եւ այլն: Սոնա Թաշչյանը նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպում է 1990 թ-ից եւ նրանցում ընդգրկում նաեւ երիտասարդ արվեստագետների:

Կոմպոզիցիաների համար հատուկ նյութեր չեն օգտագործվում, - խոստովանում են երիտասարդ ստեղծագործողները: Երիտասարդ հեղինակների աշխատանքները ցուցադրելու հարցում նրանց աջակցել է Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը: