Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՅԼ»-Ը ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ «ԱՅԼ»-Ը

Քաղաքականություն

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը միանշանակ գիտի, թե ինչի շնորհիվ է ԵԽԽՎ բանաձեւի նախագծում տեղ գտել «ԼՂ եւ այլ գրավյալ տարածքներ» ձեւակերպումը: «...Այդ վատ ձեւակերպումը մտավ խորհրդարանական պրոցեսների անկանխատեսելիության պատճառով»,-պարզաբանեց ՀՀ արտգործնախարարը ԵՄ տարածաշրջանային ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Միաժամանակ Օսկանյանն այդպես էլ չմանրամասնեց, թե ինչ անկանխատեսելիության մասին է խոսքը, եւ ի՞նչու երկրի թիվ 1 դիվանագետը նման պրոցեսների չէր սպասում:

Նա արձանագրեց, որ «այլ» ձեւակերպումը չկա եւ որ «մենք այդ բոլորի միջով անցանք»: