Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԻ ԱՐՏԵՐԸ ՈՌՈԳՎՈՒՄ ԵՆ ԿՈՅՈՒՂՈՒ ՋՐՈՎ

Տնտեսություն

Կոյուղու խողովակից թափվող ջրով Արարատ գյուղի բնակիչները շարունակում են ոռոգել իրենց արտերը, քանի որ ոռոգմնան ջուր չկա: Գյուղացիները պարբերաբար վնասում են խողովակը եւ ջրի հունը ուղղում դեպի արտերը:

90-ական թվականներից մաքրիչ կայանը չի գործում, եւ կոյուղաջրերը լցվում են դաշտերը: Մասնակի նորոգումներով խնդիրը չի լուծվում:

Գյուղապետարանը լծակներ եւ ֆինանսներ չունի խնդրի դեմ պայքարելու համար: Արարատի գյուղապետը բազմիցս ահազանգել է մարզպետին, Ջրային տնտեսության պետական կոմիտե, հակահամաճարակային հսկողության մարզային կենտրոն: Առայժմ արձագանք չկա: