Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հասարակություն

«Վերականգնենք մեր ոտնահարված իրավունքները» պահանջով այսօր կառավարությանն էին դիմում Պետական հայկական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտական ֆակուլտետի ուսանողները:

Դեռեւս 2 տարի առաջ ներկայիս ուսանողներին հավաստիացրել են, որ ընդունվելով այս ֆակուլտետ իրենք կսովորեն 4 տարի: Սակայն, ինչպես ուսանողներն են ասում, 2-րդ կուրսում լուրեր տարածվեցին, թե ուսումը երկամյա է: Ռեկտորը նաեւ արձակել է մի հրաման, թե ֆակուլտետը լուծարվելու է:

Առաջիկայում ֆակուլտետի գոյատեւման հարցը կքննարկվի կրթության եւ գիտության նախարարության կոլեգիայի նիստում: Իսկ նախարարը լուրջ խոսակցության համար ուսանողներին հրավիրում էր նախարարություն: