Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

Քաղաքականություն

Կովկասյան երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյքի Թալվիթիեն այսօր այցելել է աղետի գոտի:

Եվրամիության անդամ շատ երկրներ Հայաստանում բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր են իրականացվում, եւ հատկապես աղետի գոտուն առնչվող ծրագրերը Հեյքի Թալվիթիեն առաջնայինն է համարում:

«Ես իմ տպավորությունները կհաղորդեմ Բրյուսել, եւ չի բացառվում որ նոր ծրագրեր եւս իրականացվեն», - Գյումրիում հայտարարեց ԵՄ ներկայացուցիչը:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Վոլֆ Բարթելսը, որը Գյումրիումառաջին անգամ չէր, նշեց, որ վերջին 2 տարիներին այստեղ զգալի տեղաշարժ է նկատվում՝ հատկապես բնակարանաշինության ոլորտում. «Գյումրին ինձ շատ է դուր գալիս: Հետաքրքիր քաղաք է ՝ հետաքրքիր մարդկանցով ու ինքնատիպ մշակույթով»: