Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՈՐՈՍՅԱՆԸ ԳՈՀ Է ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՑ, ԴԺԳՈՀ Է ՀԱՅԵՐԻՑ

Քաղաքականություն

Տիգրան Թորոսյանը կարծես թե գոհ է ԵԽԽՎ-ում կատարվածից. «Ակնհայտ է, որ ձգտում կա հավասարակշռությունը չխախտել, միայն դրանով եմ բացատրում, որ երկու զեկույցներում իրար հակասող ձեւակերպումներ են մտնում։ Ես համոզված եմ, որ եթե որեւէ անաչառ մարդ համեմատի մեր ու նրանց բանաձեւը, մեծ տարբերություն կգտնի ի օգուտ հայկական բանաձեւի, որովհետեւ մեր բանաձեւում ավելի շատ են հաջողությունները նաեւ եզրափակիչ ձեւակերպումները շատ դրական են», - համոզված պնդում է նա։

Նա շատ դժգոհ է տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից, որոնք խոստացել էին, թե այս կամ այն պատգամավորը մեր օգտին է աշխատելու, բայց հաճախ մեր պատվիրակությունը հայտնվում է այն վիճակում, երբ պարզվում է, որ այդ նույն մարդը մեր դեմ է աշխատում։