Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ-ՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԳԵՂԱՄՅԱՆԸ

Քաղաքականություն

«Առաջինը, ծայրաստիճան մտահոգիչ է այն, որ Եվրոպային մեծ առումով չեն հետաքրքրում Հայաստանի հարցերը:

Ի ապացույց քվեարկության թվերը՝ 41 հոգի են մասնակցել քվեարկությանը, ավելի քիչ, քան երկիր կա ԵԽ-ում (45):

Սա մտահոգիչ է եւ խոսում է այն մասին, որ մեր կոմպլեմենտարիզմ ասածը` արտաքին քաղաքականությունն անլուրջ է ընդունվում ԵԽ անդամ երկրների գերակշռող մեծամասնության կողմից: 21 կողմ ձայներից 4-ը Հայաստանինն էր, մնացածին էլ եթե դիտարկենք, կտեսնենք, որ մի քվեարկությանը մի քանի երկիր է մասնակցել:

Երկրորդը, ստացվում է, որ ինչքան մենք ապավինում ենք Եվրոպային, այդքան հիասթափություն ենք ապրում, որոշումները կարծես դաջված լինեն ի սկզբանե:

Պարզ էր, թե որ հարցի շուրջ ինչ որոշում էր ընդունվելու: Մի դեպք չեղավ, որ հանձնաժողովի կարծիքը մեկ լիներ, իսկ վեհաժողովն այլ կարծիք ունենար: Սա մտածելու տեղիք է տալիս, թե ինչ է կատարվում դեմոկրատիայի հետ հենց այստեղ՝ դեմոկրատիա քարոզող կառույցում:

Երրորդը, կարելի է ասել, որ ինչպես դարեր առաջ, ինչպես դարասկզբի սկզբին էին երկրագնդի ճակատագիրը որոշում 2-3 երկիր, հիմա էլ նույնն է. այն որոշումները, որ արդեն ընդունված են, ժողովրդավարության շղարշով ներկայացվում են հանրությանը:

Դրա վառ ապացույցն էր այն, որ Ադրբեջանի փաստաթղթում մի ձեւակերպում է մտնում, Հայկականում՝ ճիշտ դրան հակասողը: Հերթական անգամ բաժանում են, որ տիրեն՝ տվյալ դեպքում հավասարաչափ տիրելու են եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում»:

Բանաձեւից «այլ» բառը հանելն ամենեւին հաղթանակ չի համարում Գեղամյանը: «Եթե մենք մեր հաղթանակները պայմանավորում ենք առանձին բառերի լինել-չլինելով, կնշանակի մենք ի սկզբանե պարտված ենք»: