Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

Սպորտ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հանդիսավոր կերպով հանձնվեցին մրցավարական դպրոցի առաջին շրջանավարտների դիպլոմները, որոնք ուսանողներին հանձնեց ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Մրցավարական դպրոցում ուսուցումը անվճար է եւ տեւում է 2 տարի: Այն հովանավորվում է ՀՖՖ-ի կողմից: Այս դպրոցը ԱՊՀ տարածքում միակն է եւ նրա նպատակը Հայաստանում մրցավարության մակարդակը բարձրացնելն է: