Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԾԱՆՈՒՄ Է ՃՆՇՈՒՄԸ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Քաղաքականություն

Ռուսական ռազմակայանները Վրաստանի տարածքից դուրս բերելու վերաբերյալ ռուս-վրացական միջպետական քննարկումներին զուգընթաց աստիճանաբար ավելի է մեծանում ճնշումը վերոհիշյալ ռազմակայանների նկատմամբ:

Մասնավորապես Ախալքալաքում տեղակայված թիվ 62 ռազմակայանը գնալով հայտնվում է ավելի ծանր վիճակում:

Ըստ «ԱԻՆՖՈ»ի, հավաստի աղբյուրները վստահեցնում են, որ Թբիլիսիի գաղտնի հրամանով Ախալքալաքի շրջանի ուժային ստորաբաժանումները սկսել են հաշվառել եւ խստորեն վերահսկել այն կազմակերպություններն ու անհատ անձանց, ովքեր տնտեսական գործարքներ են իրականացնում ռազմակայանի հետ:

Նույն աղբյուրը մատնանշում է, որ շուտով այդ կազմակերպությունները եւ ձեռներեցները Թբիլիսիի ուղղակի կամ անուղղակի ճնշման տակ կարող են հրաժարվել ռազմակայանի հետ ունեցած գործարքներից: