Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Քաղաքականություն

Սանկտ- Պետերբուրգում՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում անցկացվում է Ահաբեկչության պայքարին նվիրված միջազգային համաժողով: Մասնակցում են Եվրոպայի Խորհրդի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների նախագահները: Այսօր ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը: Նա նշել է , որ Հայաստանը պատրաստ է աջակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Ազգային ժողովի նախագահը նաեւ շեշտել է, որ հակամարտությունների լուծելու ունիվերսալ բանաձեւ հնարավոր չէ գտնել:

Ի դեպ Ադրբեջանը այս համաժողովում հանդես է գալիս անջատողականությունը, որպես ահաբեկչության դրսեւորում ճանաչելու օգտին: Ադրբեջանցիները առաջին հերթին նկատի ունեն Ղարաբաղը: