Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԸ ԵՎ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Բուշի եւ Թուրքիայի վարչապետ Էրդոգանի հանդիպման նախօրեին ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել նամակով, որով խնդրում են նախագահին Թուրքիային կոչ անել դադարեցնելու Հայաստանի շրջափակումը։ Նամակը ստորագրել են 50 կոնգրեսականներ։

Նմանատիպ բովանդակությամբ մեկ այլ նամակով ԱՄՆ նախագահին դիմել են նաեւ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամները՝ սենատոր Բարբարա Բոքսերի գլխավորությամբ։ «Թուրքիան պետք անմիջապես դադարեցնի Հայաստանի շրջափակումը», - ասված է նամակում։