Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՐԱԶԴԱՆԻ ՀԷԿ-Ի ՀԱՆՁՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է

Տնտեսություն

«Գույք պարտքի դիմաց» ծրագրով Հրազդանի ՀԷԿ-ը Ռուսաստանին կհանձնվի մինչեւ 2004թ ավարտը:

Այդ մասին որոշում է ընդունել ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովը: Իսկ վաղը երկօրյա այցով Երեւան է ժամանելու ՀՀ եւ ՌԴ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Բորիս Ալյոշինի գլխավորած պատվիրակությունը, որը կքննարկի պարտքի դիմաց Հայաստանից Ռուսաստանին հանձնվելիք ձեռնարկությունների հարցը: