Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՆՉՈ՞Ւ ՉՀԱՍԿԱՆԱԼ ՆՐԱՆՑ»

Քաղաքականություն

Ադրբեջանցիները դեմ են, ելույթ են ունենում մեկը մյուսի հետեւից։ Կրկին բարձրացնում են փախստականների հարցը։ «Օկուպացված է ոչ միայն Ղարաբաղը։ Հարակից 7 շրջաններից բացի գրավված են նաեւ այլ շրջաններ, որոնք անգամ Ղարբաղից հեռու են, նույնիսկ Նախիջեւանը»,- նշել են ԵԽ-ում ադրբեջանցի պատգամավորները։

Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը ադրբեջանական կողմին կոչ է արել մարդկային ողբերհությունը չդարձնել քարոզի առարկա. «Մենք էլ ունենք հարյուր հազարվոր փախստականներ, մենք նրանց չենք պահել ճամբարներում եւ ցույց տվել հյուրերին, չնայած ծանր վիճակում ենք եղել եւ մնում ենք։ Ղարաբաղում էլ են մարդիկ ապրում, նրանց կարծիքն են հաշվի առեք, խոսեք նրանց հետ։ Բոլոր հակամարտությունների ժամանակ խոսում են միայն կողմերի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղը լրիվ դուրս է մղված։ Այդ մարդկանց փորձել են ոչնչացնել, իսկ ինչո՞ւ չհասկանալ նրանց»։