Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԱԴԻՈՀՍՃՍԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ ԴԵՌ ՎԵՐՋԱՑՐԱԾ ՉԷ

Հասարակություն

Հայաստանի ռադիոհաճախականություններին վերաբերվող մրցույթի ընթացքում լուրջ խնդիր է առաջացել ՖՄ-106 կապուղու մրցույթի ժամանակ: Մինչ այսօր այդ կապուղին շահագործել է «Տոսպա» ընկերությունը՝ հեռարձակելով նախկինում «Նոստալժի»,ի իսկ ներկայումս «Խիտ-ՖՄ»-ի ծրագրերը: Բացի «Տոսպա» ընկերությունից կապուղին շահագործելու հայտ էր ներկայացրել նաեւ ոմն «Համանվագ» ՍՊԸ:

Վերջինիս առաջարկներն սկզբնականում բավական հաջողված էին թվացել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին: Սակայն փաթեթների բացման օրը, առաջարկը բանավոր ներկայացնելու ժամանակ ՍՊԸ-ի ներկայացուցիչները հրաժարվեցին ներկայացնել իրենց հիմնադիրների կոնկրետ անուններ: Ըստ հանձնաժողովի նախագահի, «Տոսպաի» ներկայացրած առաջարկը եւս չէր պարունակում դրույթներ մրցույթի պահանջների վերաբերյալ:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն այսօր մրցույթը ՖՄ-106 կապուղու համար հայտարարեց չկայացած: Բավական սեղմ ժամկետներում նույն կապուղու համար նորից հայտարարվելու է մրցույթ: Իսկ մինչ այդ Տոսպա ընկերությանը դեռ թույլ կտրվի աշխատել եթերում: