Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ

Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում շարունակվում են քննարկումները՝ Հայաստանի ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների հարցի վերաբերյալ: Ըստ լորդ Ռասսել Ջոնսթոնի պարտավորությունների կատարման հարցում կա առաջընթաց. վերացվել է մահապատիժը, ընդունվել է «ԶԼ մասին» օրենք, թեեւ հարց է՝ կաշխատի արդյո՞ք այդ օրենքը:

Լորդը չթաքցրեց, որ իրենք հիասթափված են Հայաստանում կայացած ընտրություններից, հատկապես խորհրդարանական։

Ռասսել Ջոնսթոնը հիշեց, որ ընտրությունների ժամանակ ձերբակալվել են խաղաղ երթերի մասնակիցները՝ 217 հոգի: Նա կարեւոր համարեց նաեւ ձերբակալված «Եհովայի վկաների» ազատ արձակման հարցը: «ճիշտ է ես Եհովայի վկա չեմ, բայց նրանց պետք է ազատ արձակել», -ասել է զեկուցողը: