Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ-ՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ԶԵԿՈՒՅՑԸ

Քաղաքականություն

Հայաստանի հարցով զեկուցող Երժի Յասկերնիան ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորություների կատարման մասին իր ելույթի ժամանակ նշել է, որ ընտրությունների ժամանակաշրջանում դրությունը երկրում շատ լարված էր։

Եխ-ի առաջ ստանձնած որոշ պարտավորություններ չեն կատարվել, հետագայում սակայն, զեկուցողի խոսքով, որոշակի պրոգրես է նկատվել՝ մահապատժի վերացում, կոնվենցիայի վավերացում։ «Այս ամենն արվել է հոկտեմբերի 27-ից հետո։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դժվար էր դա անել»,- ընդգծել է Երժի Յասկերնիան։

Ելույթի ընթացքում պրն Յասկերնիան ներկայացրել է բոլոր այն օրենքները, որոնք ընդունվել են Հայաստանում եւ միաժամանակ նշել, որ սահմանադրական փոփոխությունների հարցն այդպես էլ չի լուծվել, հետաձգվում են հիմնական բարեփոխումները։ Հայաստանի հարցով զեկուցողը ցավով նշել է, որ հանրապետությունում կայացած ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին։

«Հույս ունենք, որ կբարելավի եւ միջազգային չափանիշներին կհամապատասխանեցվի ընտրական օրենսգիրքը, ինչն ավելի թափանցիկ կդարձնի ընտրական գործընթացը։ Այս ամենը պետք է անել մինչեւ 2004-ի ավարտը»,- նշել է նա։

Ձերբակալությունները նույնպես մտահոգիչ էին: «Եհովայի վյկաները» չեն գրանցվում որպես կրոնկան կազմակերպություն:

Կարեւոր է մնում ԼՂ-ի խնդիրը: Զեկուցողը երկու երկրներին կոչ արեց ջանքեր գործադրել հարցի խաղաղ լուծման ճանապարհին` ասելով. «Երբ մենք ընդունում էինք ԵԽ անդամ, հույս ունեինք,, որ առաջընթաց կլինի»:

Նա նշեց, որ չի կարող ավարտել մոնիտորինգը, քանի որ շատ հարցեր մնում են բաց, մասնավորապես խոսքի ազատության եւ «Ա1+»-ի մինչ օրս չլուծված հարցը: «Անհրաժեշտ է լուծել այդ հարցերը եւ մենք շարունակում ենք մոնիտորինգը»,- ասաց նա: