Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիական համ` «Մոնո»-ում (տեսանյութ)

Բիզնես
ecf0d5a9acf0f36c9ded4dcc0f42a747

Անհնար է պատկերացնել հարսանյաց հանդեսն առանց շքեղ տորթի: Ուստի եւ պատահական չէր, որ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում բացված հարսանյաց ամենամյա ցուցահանդես-վաճառքում ներկայացված էր նաեւ ֆրանսիական «Մոնո» ապրանքանիշը` իր յուրօրինակ հրուշակեղենով:

Մոտ մեկ տարի առաջ Հայաստան «եկած» «Մոնո» բրենդն այսօր համի հաճելի զգացողություններ պատճառեց հարսանյաց ցուցահանդեսի այցելուներին:

Բոլորը մոտենում էին, նայում, համտեսում և իրենց կարծիքը հայտնում հենց հրուշակագործներին: «Մոնո»-ի գլխավոր հրուշակագործը Հայաստան է եկել Լիբանանից, սակայն այս աշխատանքում հմտացել է հենց Ֆրանսիայում:

Հրուշակեղենի համար օգտագործվող բոլոր նյութերը բերվում են Ֆրանսիայից:

Ֆիրմայի ներկայացուցիչ Փառանձեմ Ազարյանի խոսքերով` իրենց հրուշակեղենը տարբերվում է ոչ միայն արտաքին ձևավորմամբ, այլ նաև որակով:

«Մեր ապրանքատեսակի որակը պայմանավորված է բարձրակարգ նյութերի օգտագործմամբ: Կարևորն այն է, որ համերը չեն կրկնվում, դրանք բոլորը տարբերվում են մեկը մյուսից»,-ասաց Փառանձեմ Ազարյանը:

«Մոնո» հրուշակեղենի խանութ-սրահները ստանում են տարբեր պատվերներ, որոնք կյանքի կոչելու համար պահանջում են մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: Սակայն ամենայուրօրինակ պատվերը ստացել են արտասահմանում ապրող մի հայ երիտասարդից:

«Երիտասարդը պատվիրեց «ծովից ծով» Հայաստան` Արարատ լեռով, Սևանա լճով և այլն: Նա արտասահմանից հյուրեր էր ունենալու և իր ընկերներից ցանկանում էր ցույց տալ իր պատմական հայրենիքը»,-ասաց Փառանձեմ Ազարյանը:

«Յուրաքանչյուր աշխատանքի մեջ պետք է հոգի ներդնել».ահա այս կարգախոսով է առաջնորդվում «Մոնո» -ն:

Ավելացնենք, որ «Մոնո» բրենդը` «Վիլլա դե Տորտա» ընկերությունը նպատակ ուներ արտադրել այնպիսի հրուշակեղեն, որը դեռևս գոյություն չէր ունեցել Հայաստանում: