Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«1995-2003 ԹԹ. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԽՆԴԻՐ ՉԻ ԵՂԵԼ»

Տնտեսություն

Բնական մենաշնորհների հանձնաժողովին ներկայացված ՀԱԷԿ-ի հայտում նշվում է, որ միջուկային վառելիքի մատակարարները 2004թ. պատրաստվում են թանկացնել այն 20%-ով: Իսկ ինչպե՞ս է եղել միջուկային վառելիքի գնի աճը նախորդ տարիներին եւ ի՞նչ հիմունքներով է Հայաստանը այն ձեռք բերել:

ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը հայտնեց, որ 1995-2003թ. վառելիքի ձեռքբերման հարցում ոչ մի խնդիր չի եղել, գինը չի փոխվել, այն մատակարարվել է կնքված պայմանագրերի շրջանակում, իսկ 2003թ. 64 օր վառելիք չլինելու պատճառով ՀԱԷԿ-ը չի աշխատել:

ՀԱԷԿ-ի տնօրենի գնահատմամբ, եթե Ռուսաստանը, չխառնվեր, ապա ատոմակայանը մինչեւ այժմ կանգնած կլիներ:

ՀԱԷԿ-ի կառավարումը ՌԴ-ին հանձնելու միջոցով, ըստ Գագիկ Մարկոսյանի, հաջողվել է լուծել կուտակված պարտքերի խնդիրը, իսկ սակագների, միջուկային վառելիքի գների փոփոխման վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել:

Գագիկ Մարկոսյանը նշեց, որ հունվարի 27-ին հանձնաժողովի ընդունած որոշումը իրենց չի բավարարում եւ 6 ամիս անց, ըստ օրենքի, իրենք պատրաստվում են կրկին հայտ ներկայացել ՀԱԷԿ-ից առաքվող էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ: