Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՐՁՐԱՑԵԼ Է ՀԱԷԿ-ԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԷԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ

Տնտեսություն

Հունվարի 27-ին Բնակական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում ընդունեց Հայկական ատոմակայանից առաքվող էլեկտրաէներգիայի համար սահմանել 3,667 դրամ /կվտժ /ներառյալ ավելացրած արժեքի հարկը /նախկին 3, 078-ի փոխարեն:

Ըստ դրա` միջինացված սակագինը կլինի 7,645 դրամ: Հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը հայտնեց, որ այս բարձրացումը չի ազդի սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

Դեռեւս 2003թ. դեկտեմբերին ՀԱԷԿ-ը Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով հայտ էր ներկայացնել իր կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը 3,078 դրամի փոխարեն սահամանել 5,5 դրամ` հաշվի առնելով միջուկային վառելիքի սպասվելիք թանակցումը, շահագործման եւ վարկային ծախսերը:

Հանձնաժողովը, սակայն, հիմնավոր չհամարեց ներկայացված առաջարկը: Մասնավորապես նշվեց, որ միջուկային վառելիքի թանկացման վերաբերյալ բերվել է ընդամենը մատակարարների գրությունը այն 20 %-ով բարձրացնելու վերաբերյալ, մինչդեռ անհրաժեշտ էր ներկայացնել պայմանագիր:

Միաժամանակ հանձնաժողովը որոշում ընդունեց Հայէներգոյի կողմից «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը առաքվող էկեկտաէներգիայի համար հունվարից գործող 9.21դրամ/կվտժ սակագնից ստացված լրացուցիչ հասույթը տրամադրել ՀԱԷԿ-ին: