Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐՈՆՔ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԼԵԶՈՒ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ

Քաղաքականություն

ԵԽԽՎ նիստից առաջ Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը խոտովանեց, որ առաջին անգամ մեր պատվիրակությունը բոլոր հարցերի շուրջ միասնական հանդես չի գալիս կան տարաձայնություններ: Ղարաբաղի հարցով տարաձայնություն չկա, բոլորն էլ ուզում են, որ «այլ» բառը հանվի:

Տարաձայնություններ չկան մի քանի հարցերում, որոնք վերաբերում են, օրինակ, սոցիալական խարտիանին կամ էլ կոռուպցիայի դեմ պայքարին: Զեկույցը պատրաստելուց հետո Հայաստանը անդամակցել Է ԵԽ ԳՐԵԿՕ-ի խմբին եւ ուղարկել կոռուպցիայի դեմ պայքարի իր ռազմավարությունը եւ այժմ սպասում է փորձագետների այցին:

Տարաձայնություններ կան, օրինակ, 19-րդ կետի վերաբերյալ:

Առաջին. ընդդիմությունը առաջարկում է զեկույցում ավելացնել, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են մտցվել եւ դրանք արժանացել են ԵԽ փորձագետների հավանությանը: Եվ Վեհաժողովը հույս է հայտնում, որ այդ օրենքները հնարարավորություն կտան շտկել առկա բացերը:

Նաեւ առաջարկվում է զեկույցում նշել, որ որ Վեհաժողովն առաջարկում է, որ ՀՌԱՀ անդամները նշանակվեն ԱԺ խմբակցությունների առաջարկներով,:

Երկրորդ, ընդդիմությունը առաջարկում է, որ Վեհաժողովը առաջարկի Հայաստանին, որ ՀՀ նախագահը մարդու իրավունքների պաշտպանին եւս նշանակի խմբակցությունների ու խմբերի առաջարկների հիման վրա:

Երրորդ, ընդդիմությունը առաջարկում է, որ Վեհաժողովը առաջարկի Հայաստանին փոփոխություն կատարել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում եւ անցկացնել Վստահության հանրաքվե:

Ըստ Տիգրան Թորոսյանի, առաջին հարցի առիթով փոփոխություն արվել է. « Հանձնաժողովում թափուր տեղերի առկայության դեպում հայտարարվում է մրցույթ եւ նախագահը մրցույթի արդյունքում նշանակում է կատարում, հիմնավորում իր նշանակումը, իսկ հանձնաժողովն էլ հիմնավորում է ցանկացած որոշում»:

Պարոն Թորոսյանը կարծում է, որ խմբակցությունների կողմից նշանակված հանձնաժողովն էլ անկախ չի լինի, ընդհակառակը այդ գործընթացներն ավելի կքաղաքականացվեն:

ԱԺ փոխնախագահը համարում է, որ ընդդիմությունը ճիշտ չի անում` Վեհաժողովին վերագրելով փորձագետի դեր, այսինքն` Վեհաժողովը առաջարկելով զեկույցում մտցնել այս կամ այն փոփոխությունը:

Եթե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի մասին կարծիք ստանալու անհրաժեշտություն կա, ապա պարոն Թորոսյանը ընդդիմությանը առաջարկում է դիմել համպատասխան փորձագետների, սպասել պատասխանի, հետո աշխատել նրանց հետ: Նա համարում է, որ ավելորդ են նաեւ օմբուդսմենի մասին առաջարկները:

Այդ բանաձ§ն ինքն ամբողջությամբ Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, սա վերաբերում է ոչ միայն Ղարաբաղի հարցին: Այս խնդիրը լուծելուֆունկցիան, ըստ Թորոսյանի, ԵԱՀԿ-ին է վերաբերում. «Բանաձ§ն ընդամենը գնահատական է անցյալի մասին»:

«Ավելի ճիշտ կլիներ ավելի մեծ ուշադրություն դարձնել մնացած բոլոր 27 կետերին: Դրանք ոչ միայն կար§որ են, այլ կար§որ են հենց Ղարաբաղի համար: Երկու առաջարկ կա. մեկը վերաբերում է «այլ» բառին, նման բան երբեք չի եղել. երբեք ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին,ոչ անգամ Ղարաբաղին վերաբերող բանաձ§երում այդպիսի ձ§ակերպում չի եղել,§ պիտի այդ չլինի, առավել §ս որ սպասվում է Թերի Դեւիսի զեկույցը: Այդ բանը կարող է ավելորդ զգացմունքային արձագանքներ առաջացնել թե Հայաստանում,թե Ադրբեջանում` խաթարելով Մինսկի խմբի բանակցային աշխատանքը: Երկրորդ առաջարկն է Ղարաբաղի ներկայացուցիչներին ընդգրկել, մասնակից դարձնել բանակցային գործընթացներին», - ասում է ԱԺ փոխնախագահը:

Ի՞նչն է հատկապես անհանգստացնում Տիգրան Թորոսյանին:

Հունվարի 27-ին սկսվելու է ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցի քննարկումը: Ամենասկզբում քննարկվելու եւ առաջարկներ են արվելու այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ կան տարաձայնություններ: Պարզ է` ԵԽԽՎ ինչ տպավորություն կարող է ստանալ,օրինակ այսպիսի` դուք իրար հետ լեզու չեք կարողանում գտնել, բա մեզանից ի՞նչ եք ուզում:

Ինչը, ըստ Թորոսյանի, հոգեբանական ազդեցություն կունենա եւ կազդի Ղարաբաղի հարցի լուծման վրա, առավել եւս , որ այդ երեք հարցերից երկուսը տեխնիկական են:

Տիգրան Թորոսյանը ընդդիմությանն առաջարկում է չանել այդ առաջարկները գոնե այս պահին: