Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Քաղաքականություն

Մինչ խորհրդարանական վեհաժողովի բացումը, այսօր տեղի ունեցավ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերի մամուլի ասուլիսը:

Նա ներկայացրեց 2003թ տեղի ունեցած լավ եւ վատ իրադարձությունները, լավերից` մահապատժի վերացումը, Սադամ Հուսեյնի ձերբակալությունը, իսկ վատերից` ահաբեկչությունը, մարդու իրավունքների ոտնահարումը, մամուլի ազատության սահմանափակումները:

Պիտեր Շիդերը տեղեկացրեց, որ նստաշրջանում քննարկվելու է Հարավային Կովկասի իրավիճակը: Վաղը քննարկվելու է, թե ինչպես է 2001թ. սկսած Հայաստանը կատարում ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները:

Մամուլի ասուլիսում հատկապես ակտիվ էր Վրաստանի պատվիրակությունը: Սպասվում է Վրաստանի նորընտիր նախագահի այցը Ստրասբուրգ, եւ վրացի լրագրողները մեկը մյուսի ետեւից հարցեր էին ուղղում պարոն Շիդերին` ճշտելու, օրինակ` թե ինչ խորհուրդ կտար նա Միխաիլ Սահակաշվիլուն, ի՞նչ ապագա ունի Վրաստանը, ինչպես կօգնի լուծելու Աբխազիայի խնդիրը եւ այլն:

ԵԽԽՎ նախագահը հակամարտությունների վերաբերյալ հարցերինբ մանրամասն չանդրադարձավ` պատճառաբանությամբ, որ դրանց մասին կլինեն զեկույցներ, կքննարկվեն, եւ հույս հայտնեց, որ բոլոր հակամարտությունները խաղաղ լուծում կստանան :