Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՎԱԿԸ ՀԱՎԵՐԺ Է

Մշակույթ

«Պարույր Սեւակի մի քանի տողերը՝ մի ամբողջ կյանք էին: Նրա համար հարատեւման խնդիրը՝ ամենակարեւորն էր: Նրա ստեղծագործությունները միանման չէին, յուրաքանչյուրը մի նոր հայտնագործությունն էր: Սեւակին ավելի լավ է մեկ անգամ կարդալ, քան լսել», - այսօր Ազգային գրադարանում , Պարույր Սեւակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց գրականագետ Դավիթ Պետրոսյանը:

Ազգային գրադարանում այսօր ցուցադրվեցին Պարույր Սեւակի բուլղարերեն, ռումիներեն, իսպաներեն թարգմանված երկերի հրապարակությունները: Գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի խոսքերով, 2004 Հայաստանի մշակութային կյանքում հայտարարվել է՝ Պարույր Սեւակին նվիրված տարի եւ իրենց միջոցառումը այս գործընթացի սկիզբն է :

Մելանյա Հովակիմյանը այն երջանիկներից է, բախտ է ունեցել շփվել մեծ գրողի հետ. «1966 թվականին մենք, համալսարանի ուսանողներս, ուղեւորվեցինք դեպի Զանգեզուր եւ Արցախ, մեզ հետ էր Պարույր Սեւակը: Երբ Շուշիում այցելեցինք եկեղեցի, Պարույր Սեւակը այդ տեղից մի քար վերցրեց եւ ասաց, որ քարը կվերադարձնի այն ժամանակ, երբ Արցախը անկախ եւ ազատ կլինի»: