Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՆԴԵՐՆ ՄԱՅՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Հասարակություն

Երկրի զարգացման հարցում մեծ դեր կարող է ունենալ գենդերային հայեցակարգը: Այս կարծիքին է «Գերագույն խորհուրդ» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Անահիտ Սարգսյանը: «Հայաստանը 21-րդ դարում» սեմինարների շարքի քննարկման թեման գենդերային քաղաքականությունն էր: Ըստ տիկին Սարգսյանի, Հայաստանում չի օգտագործվում կնոջ պոտենցիալը, մինչդեռ, ի տարբերություն տղամարդկանց, կանայք ավելի լավ կարող են ղեկավարել:

Այսօր կանայք եւս մեկ անգամ փորձում էին հավաստիացնել, որ գենդերն ամենեւին մայրիշխանությունը չէ: Մինչդեռ պետական այրերը գենդերային քաղաքականությունը հասկանում են որպես կնոջ գերիշխանության հաստատում եւ բնականաբար վախենում են: