Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐՈՆՔ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Քաղաքականություն

Ակնհայտ է` Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի պատվիրակությունը Ստրասբուրգում միաբան է, մնացած հարցերում` ոչ :

Պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը պատրաստվել է ակտիվ աշխատանքի. նա բազմաթիվ առաջարկներ ունի անելու, որոնց համար պիտի ապահովի ստորագրություններ /առնվազն հինգը/:

Սակայն արդեն գիտի, որ իր առաջարկներից մի քանիսի համար չի ունենա իր պատվիրակության անդամների ստորագրությունը, § ստիպված է «աշխատել» մյուս պատվիրակությունների անդամների վրա:

Ի դեպ, մինչ նստաշրջանի աշխատանքի սկիզբը, նախորդ երեկոյան պատվիրակության անդամները հավաքվել էին հյուրանոցի սրճարանում գարեջուր խմելու:

Գուցե պատահաբար էր ստացվել, սակայն ընդդիմությունը /Քոչարյան, Գեղամյան/ նստած էր մի սեղանի շուրջ, իսկ կոալիցիայի ներկայացուցիչները /Նաղդալյան, Ռուստամյան, Թորոսյան/` այլ: Բոլորից նկատելի հեռավորության վրա նստած էր Գուրգեն Արսենյանը:

Գարեջուր, զվարճալի պատմություններ, կատակներ, սակայն ակնհայտ էր պատվիրակության անդամների լարվածությունն ու միմյանց հանդեպ սառնությունը:

Ասել, թե այդ պայմանավորված էր լրագրողների ներկայությամբ, ճիշտ չի լինի, քանի որ ամբողջ ճանապարհին՝ թե օդանավում, թե ավտոբուսում նրանց շփումները նվազագույն էին, ժպիտները` «հերթապահ», երկխոսությունները՝ կարճ: