Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՍԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ

Քաղաքականություն

Այսօր երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու օրերի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը նաեւ կհանդիպի ՌԴ ԱԳ, Պաշտպանության նախարարների եւ այլ պաշտոնյանների հետ:

Իսկ երեկ Քոլին Փաուելը Թիբիլիսիի «Շերաթոն» հյուրանոցում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր:

ԱՄՆ պետքարտուղարը հատկապես դրական է գնահատել ահաբեկչության դեմ պայքարում, զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման մեջ Հայաստանի հետ համագործակցությունը:

Վարդան Օսկանյանը եւ Քոլին Փաուելն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքին եւ խնդրի լուծման հնարավորություններին:

Կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ուղիղ բանակցությունների շարունակականությունը: