Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Սպորտ

Այսօր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ 2004թ. ֆուտբոլի առաջնությանը «Արարատ» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի:

2003թ. դեկտեմբերին ՀՖՖ-ի նախագահը հայտնել էր, որ «Արարատը» կմասնակցի առաջնությանը, եթե ցուցաբերի բարի կամք եւ ժամանակին հայտ ներկայացնի առաջնության մասնակցելու համար, սակայն թիմը նախ ուշացրել է հայտը, «Արարատի» նախագահ Արկադի Անդրեասյանը հանդիպել է Ռուբեն Հայրապետյանին եւ ասել, որ իրենք առաջնությանը կմասնակցեն այն դեպքում, եթե ֆեդերացիան ընդունի իրենց պահանջները:

Հայտնի դարձավ նաեւ, որ 2004թ. առաջնությանը կմասնակցեն կրկին 8 թիմ, որոնք կմրցեն 4 շրջանով:

Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ Մոսկվայում հանդիպել է ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահների հետ, որոնց հետ քննարկվել են մի շարք ֆինանսական խնդիրներ: Մասնավորապես ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է լրացուցիչ ֆինանսական օգնություն հատկացնել:

Անրադառնալով Հայաստանի ազգային հավաքականին, Հայրապետյանը նշեց, որ 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում թիմի առջեւ լուրջ խնդիրներ են դրվելու:

ՀՖՖ-ն ներկայումս բանակցում է մի շարք երկրների հետ, որպեսզի մինչեւ ընտրական փուլը մի քանի ընկերական հանդիպումներ անցկացվեն: Ամենայն հավանականությամբ այս տարի Երեւանում ընկերական հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի հավաքականի հետ:

Արդեն հայտնի է, որ փետրվարին Կիպրոսում Հայաստանի հավաքականը կմասնկացի միջազգային մրցաշարի: