Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՊԱՅՔԱՐԻ «ԱՅԼ» ԲԱՌԻ ԴԵՄ

Քաղաքականություն

Ստրասբուրգում այսօր սկսվեց Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը:

Այն բավականին ծանր է Հայաստանի համար, քանի որ վաղը` հունվարի 27-ին, քննարկվելու է Հայաստանին վերաբերող զեկույցը եւ քվեարկվելու է այն բանաձ§ը, որտեղ կա մեզ համար բավականին տհաճ ու վտանգավոր ձ§ակերպում. «Ղարաբաղը եւ այլ գրավյալ տարածքները»:

Հայաստանի պատվիրակության համար մեկ խնդիրը պիտի լինի ամեն կերպ այդ բանաձեւից հանել «այլ» բառը:

Ձեւակերպումը վտանգավոր է այնքանով, որ կարող է դառնալ «մշտական», շարունակվել բանաձեւից բանաձեւ, ու ավելի ու ավելի ծանր վիճակի մեջ դնել Հայաստանին:

«Կհաստատվի՞ բանաձեւն այն տեսքով, որ կա», - Ստրասբուրգում գտնվող «Ա1+»-ի թղթակից Ռուզան Ամիրջանյանը փորձել է այս հարցի պատասխանը ստանալ Հայաստանի պատվիրակության անդամներից:

Արմեն Ռուստամյան.
«Մեծ հավանականություն կա, որ կարելի է «այլ » բառը հանել: Բայց բավականին լուրջ պայքար է սպասվում, ադրբեջանցիները ամեն ինչ կանեն, որ մնա:
Դրանից հետո սպասվում է Թերի Դ§իսի զեկույցի քննարկումը, որն անմիջականորեն կապված է այս բանաձ§ի հետ:
Պետք է բացատրել, որ ԵԽ-ն ինքն իր հեղինակության մասին մտածելով պետք չի , որ առաջ անցնի զեկույցից ու կանխորոշի զեկույցի հիմնական թեզերը: Եթե այդպես էլ մնա, ապա կարելի է պարզապես զեկույց չանել»:

Հերմինե Նաղդալյան.
«Կանխատեսում չեմ ուզում անել, նա§ կդժվարանամ, քանի որ առաջին անգամ եմ, մյուս կողմից էլ հույս ունեմ, որ մեր աշխատանքը արդյունք կտա»:
(Ի դեպ Հերմինե Նաղդալյանի՝պատվիրակության կազմում ընդգրելը պայմանավորված էր նա§ ԵԽ-ի պահանջով- պատվիրակության մեջ պետք է կին լինի):

Արտաշես Գեղամյան.
«Կարծում եմ, ԵԽ-ը պատժում է Հայաստանին: Հաշվի առնելով մեր երկրում ժողովրդավարության զգալի նահանջը` ԵԽ-ը կարող է խիստ ու դաժան ձ§ակերպում ընդունել:
Այս ձ§ակերպումը ծայրաստիճան կոշտ է ու խիստ, ավելի կոշտ պատկերացնել հնարավոր չէ, երբ ինքնորոշման սկզբունքը ամբողջությամբ անտեսվում է § առաջ է քաշվում միայն ու միայն տարածքային ամբողջականության սկզբունքը:
Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների տասը սկզբունքներից գերապատվությունը տրվում է մեկին: Ինչու է այդպես արվում, այ, այս մասին Հայաստանի ներկայիս ղեկավարները պիտի լրջորեն խորհեն»:

Գուրգեն Արսենյան.
«Կանցնի թե չէ, ոչ ոք չգիտի, քվերակությամբ է որոշվելու»:
(Գուրգեն Արսենյանը եւս առաջին անգամ է մասնակցում նստաշրջանին, նա փոխարինում է պատվիրակության հիմնական կազմից Կարեն Կարապետյանին):

Շավարշ Քոչարյան.
«Ավելի հավանական է, որ այս ձ§ակերպումն էլ ընդունվի,ցավոք սրտի, որովհետ§ դժվար է արդեն կայացած փաստաթուղթը կամ այն պատկերացումը, որը քարացել է ուղեղներում, փոխել: Բայց մի§նույնն է , պետք է փորձել»:

Տիգրան Թորոսյան.
«Ավելի ճիշտ է աշխատել, քան գուշակել: Կան հույսեր, ուղղակի պետք է աշխատել: Անհեթեթ կլինի, եթե այդպես ձ§ակերպվի, քանի որ Ղարաբաղի հարակից տարածքները գտնվում են ԼՂ-ի զինված ուժերի վերահսկողության տակ ՝ անվտանգության նկատառումներով: Այլ բան է, թե ով այդ տարածքները ինչպես է անվանում, կամ պիտի արվեր թե ոչ:
Իսկ այդ մի հատիկ բառն այլ նրբերանգ է մտցնում ձ§ակերպման մեջ, իսկ ո՞վ է գրավել Ղարաբաղը: ԼՂ զինված ուժե՞րը: Անհեթեթ է: Բայց այլ հարց է , եթե լիներ գիտական բանավեճ գիտական լսարանում, այդ դեպքում բարդ չէր լինի այդ բառը հանել: Իսկ այս դեպքում կա լսարան, որտեղ պատգամավորների պահվածքն ու քվեարկությունը միշտ չէ, որ կանխատեսելի է: Այդ մարդկանց բացարձակ մեծամասնությունը որ§է պատկերացում չունի Ղարաբաղի մասին: Ավելի շատ հոգեբանական գործոններ պիտի ազդեն քվեարկության վրա»:

Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի հոգեբանական գործոններ պիտի «ապահովի» հայկական պատվիրակությունը այս մեկ օրում, սակայն բնական հարցեր են ծագում, ո՞վ է մեղավոր, որ մարդիկ «պատկերացում չունեն», իսկ ո՞վ պիտի այդ մարդկանց հետ աշխատեր § այլն § այլն: