Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՐՈԼԵՅԲՈՒՍԸ ԲԱԽՎԵԼ Է ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԻՆ

Հասարակություն

Այսօր ժամը 9.30-ի սահմաններում Աբովյան պուրակում 24 երթուղու տրոլեյբուսը արգելակները չգործելու պատճառով բախվել է «53 ա» միկրոավտոբուսին: Վթարի հետեւանքով 8 քաղաքացի՝ այդ թվում եւ վարորդները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժածներից 3-ը գտնվում են 3-րդ հիվանդանոցում: 4 վիրավոր գտնվում է «Շտապ օգնության» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրանցից երկուսը տրոլեյբուսի եւ միկրոավտոբուսի վարորդներն են :

Ներքին գործերի լրատվական վարչությունից տեղեկացնում են , որ դեպքի առնչությամբ նախաքննություն է կատարվում :