Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ 52-ՐԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

Նորաստեղծ «Անկախ Հայաստան» կուսակցությունը ղեկավարելու է Հարություն Միրակյանը:
Ի դեպ, կուսակցությունը դեռեւս անցյալ տարվանից է փորձել գրանցվել, սակայն, քանի որ փաստաթղթերը չեն համապատասխանել «Կուսակցությունների մասին» օրենքին, Արդարադատության նախարարությունը ետ է վերադարձրել փաստաթղթերը:

Ներկայումս նոր գրանցված կուսակցության փաստաթղթերը շտկված են եւ համապատասխանում են օրենքին: ներկայումս նախարարությունում քննարկվում է եւս մեկ կուսակցության գրանցման հայտ: այն ներկայացրել է «Արժանապատվություն» կուսակցությունը, որը ղեկավարում է Լյուդմիլա Հարությունյանը: