Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՐՏԱՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆՁՆԻ

Քաղաքականություն

2003թ. մասնավորեցվել է 124 ձեռնարկություն, իսկ մասնավորեցումից պետբյուջե է մուտքագրվել 2,4 մլրդ դրամ:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց պետական գույքի վարչության պետ Դավիթ Վարդանյանը:

Նա հայտնեց, որ նախորդ տարի մեծ աշխուժություն կար փոքր եւ անավարտ օբյեկտների նկատմամբ, հատկապես մարզերում: }

Դավիթ Վարդանյանը տեղեկացրեց, որ կողմնակից է սեփականաշնորհման այնպիսի տարբերակի, երբ գնողները պարատավորություններ են ստանձում` ներդրումներ եւ աշխատատեղեր ապահովելու առումով:

Ըստ նրա` հողի կադաստրային արժեքի թանկացումը, կդանդաղեցնի մասնավորեցման ընթացքը:

Միաժամանակ վարչության պետը կանխատեսեց, որ 2004թ. կավարտվի փոքր օբյեկտների սեփականաշնորհումը:

Ի դեպ վարչապետը, բավարար գնահատելով վարչության աշխատանքը, ուշադրություն է հրավիրել մի շարք խնդիրների վրա` մասնավորեցման գործընթացի հրապարակայնության ապահվում, գնահատման արդյունվետության հետ կապված հարցեր: