Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՂՔԱՏ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՄՍՇՆՈՐՀՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ

Տնտեսություն

Մեքսիկայի Մոնթերեյ քաղաքում մարտի 18-ից 24-ը ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվեց Զարգացման Համաձայնություն խորագրով համաժողովը: Ընդունված գլխավոր փաստաթուղթը կրում է «Մոնթերեյան համաձայնություն» անվանումը: Ըստ այդ համաձայնության աշխարհի դոնոր երկրները՝ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը ավելացնում են աղքատ երկրներին տրվող վարկերն ու դրամաշնորհները: Աղքատ երկրներին հատկացումները ավելացնելու որոշումը կայացվել է Սեպտեմբերի 11-ից հետո. աշխարհը հասկացել է, որ հարուստների եւ աղքատների միջեւ հակասությունները բերում են բախումների եւ ահաբեկչության:

Հայաստանի պատվիրակությունը Մոնթերեյում ղեկավարած վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրել է մեր երկրում աղքատության հաղթահարման ծրագրի մշակման ընթացքը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկացնում է, որ ֆինանսները տրամադրվելու են կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար: