Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԳՐՔԵՐԸ ՀԱՆԳՐՎԱՆԵՑԻՆ ԻՆՍՏԻՏՈւՏՈւՄ

Մշակույթ

«Երբ ասում էի, սրբազան, այս ժամին հանդիպենք, ասում էր` այդ ժամուն բռնված եմ: Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը մարդ էր, որը 24 ժամվա ընթացքում անում էր 48 ժամվա աշխատանք», -արքեպիսկոպոսին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ նշեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոյանը:

Պատմության ինստիտուտում այսօր բացվեց Մեսրոպ արք. Աշճյանի անվան գրադարան, որտեղ ներկայացված են արքեպիսկոպոսի անձնական գրքերը: Մոտ 2000 գիրք կա գրադարանում` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն:

Առանձին ցուցափեղկերում ներկայացված էին արքեպիսկոպոսի հեղինակած, տպագրած, հովանավորած գրքերը: Միայն վերջին 4 տարվա ընթացքում Մեսրոպ արք. Աշճյանը հովանավորել է 160 գրքերի հրատարակությունը:

Սրբազանի վերջին գիրքը նվիրված էր Էջմիածնի Մայր տաճարի 1700-ամյակին: 900 էջանոց հատորում ներկայացված են եվրոպացի ճանապարհորդների հուշերը Հայաստանի մասին: Մահվանից առաջ Մեսրոպ արք Աշճյանը հասցրեց տեսնել գրքի հրատարակված առաջին օրինակները, սակայն շնորհանդեսը կազմակերպել չհասցրեց:

Ի դեպ, գրադարանի բացմանը մասնակցում էին սրբազանի քույրը, զարմիկները, որոնք ժամանել են Նյու-Յորքից:
Հռիփսիմե Աշճյանը դժվարանում է ասել, թե ինչպես են իրականացվելու արքեպիսկոպոս Աշճյանի կիսատ թողած գործերը(գրքերի տպագրություն, բարեգործական հիմնադրամ, մանկատան հովանավորություն եւ այլն): Այդ հայտնի կդառնա միայն սրբազանի կտակը բացելուց հետո: