Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑԻ ԿԻՆԸ ԱՊՐՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հասարակություն

Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանի նախաձեռնությամբ 40 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Ինտերնյուս կազմակերպության գրասենյակում դիտեցին «Հատակում» ֆիլմը: Այն գյուղացի կնոջ ծանր ապրելակերպի մասին է: «Հատակում» Ֆիլմը նկարահանել է «Գավառ» հեռուստաընկերությունը:

Նորա Հակոբյանը գտնում է, որ ֆիլմը դիտողները կսկսեն մտածել կանանց խնդիրների մասին: Հայ գյուղացի կինն ապրում է սարսափելի պայմաններում, այդ վիճակից պետք է դուրս գանք միասին ,- ասում է նա:

Կանանց հանրապետական խորհուրդը համատեղ այլ հասարակական կազմակերպություների հետ շարունակելու է հանդիպումները կանանց հետ , այս անգամ այցելելով սահմանամերձ գյուղեր: