Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տնտեսություն

Այսօր Հայաստանում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Ջեք Սքոթը: Նշենք, որ նրա նախաձեռնությամբ Կալիֆորնիայի որոշ դպրոցներում սկսել է դասավանդվել Հայոց ցեղասպանության պատմությունը: Սենատորն իր գործունեության ընթացքում նաեւ ջանում է, որպեսզի Կալիֆորնիայի սենատն ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը:

Ջեք Սքոթի հայաստանյան այցն այս անգամ ավելի շատ տնտեսական բնույթի է: Հայաստանում փորձ է արվում հիմնել Կալիֆորնիայի առեւտրային գրասենյակ: Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություններն ու ընդանրապես տնտեսական դաշտն ուսումնասիրելիս սենատորը եզրակացրել է, որ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը հավանական է բարձր տեխնոլոգիաների, սեյսմիկ շինարարության եւ գյուղատնտեսության բնագավառներում: