Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՍՏԱՀ ՄԵԿՆԱՐԿԸ

Սպորտ

Ավստրալիայի բաց առաջնությայն 1-ին փուլում երեւանցի Սարգիս Սարգսյանը 6:2. 6:3, 6:1 հաշիվներով պարտության մատնեց Յոնաս Բյորկմանին:

Մրցակիցների իրենց պրոֆեսիոնալ կարիերայում հանդիպում էին 3-րդ անգամ եւ այս մրցավեճից հետո նրանց անձնական պայքարում 2:1 հաշվով առաջ անցավ Սարգսյանը:

Մրցաշարում իր 2-րդ հաղթանակը տոնեց Դավիթ Նալբնանդյանը, որը 6:2, 6:1, 6:4 հաշիվներով հաղթեց Ռիկարդո Մելոյին: Մրցաշարի ֆավորիտների թվին դասվող Անդրե Աղասին նույնպես հաղթանակ տոնեց` 6:1, 6:3, 6:4 հաշիվներով պարտության մատնելով Տոդ Լերկհեմին:

2-րդ շրջանում Սարգիս Սարգսյանը կհանդիպի Տոդ Ռեդիի հետ: Այս թենիսիստները հանդիպույմ են առաջին անգամ:

Արգենտինայի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Նալբանդյանի մրցակցիը կլինի Ֆլորյան Մայերը: Անդրե Աղասին ուժերը կչափի Թոմաս Բրդերիչի հետ: