Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Հրապարակի" հաշիվն "ազատվեց" (տեսանյութ)

Հասարակություն
1ba2debc1a0de26317331baea52c4b60

Այսօր առավոտյան «Հրապարակ» թերթի բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացվել է: Սակայն թերթի խմբագիր Արմինե Օհանյանի խոսքերով` դա ոչինչ չի նշանակում եւ մայիսի 10-ին նշանակված դատական նիստը մնում է ուժի մեջ: 

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար թերթից պահանջում է հերքում եւ 6 մլն դրամ` որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իրեն հասցված վնաս:

Քոչարյանը պահանջել էր արգելանք դնել թերթի գույքի եւ դրամական միջոցների վրա` որպես հայցի ապահովման միջոց:

Դատարանը բավարարել էր հայցը եւ արգելանք էր դրել,որը եւ այսօր հանվեց:
«Հրապարակ» թերթի խմբագիրը Արմինե Օհանյանը, սակայն այդքան էլ ոգեւորված չէ այդ որոշմամբ: Նրա կարծիքով այսպիսի որոշումներով մարդկանց զգոնությունը բթացնելու քայլեր են արվում:

«Այսպես ասած, դատարանը ցույց է տալիս, որ մենք անկողմնակալ ենք, տեսեք կարող ենք գույքի նկատմամբ կալանքը հանել: Բայց վճռի հետ կապված ես հիմա ավելի վատատես եմ, քան ասենք մի շաբաթ առաջ: Փոքրիկ զիջումներ են անում, որպեսզի մեծ բանի մեջ հակառակ կողմի պահանջը բավարարեն»,- ասում է թերթի խմբագիրը: