Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՆ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ

Սպորտ

Աթենքի օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած մարզիկները կպարգեւատրեն 40000 ԱՄՆ դոլարով, նրա մարզիչը եւ հավաքականի մարզիչը 20000-ական ԱՄՆ դոլարով, իսկ մարզադպրոցը` 5000 ԱՄՆ դոլարով,- այսօր կառավարությունում տեղեկացրեց Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեի պետ Իշխան Զաքարյանը:

ՀՀ պետբյուջեից դրամական պարգեւատրումներ կստանան նաեւ օլիմպական խաղերում արծաթե եւ բրոզե մեդալ նվաճած մարզիկները:

Արծաթե մեդալակիր մարզիկին, նրա մարզիչներին պարգեւատրելու համար նախատեսվում է 30000 դոլար, իսկ բրոնզե մեդալակիրի դեպքում` 20000 դոլար:

Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի դրոշի ներքո քանի մարզիկ է մասնակցելու օլիմպիական խաղերին: 9 մարզիկ արդեն ունի օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ:

«Թույլ մրցակից չի լինում, պարզապես հաղթում է նա, ով բարոյահոգեբանորեն ուժեղ է եւ լավ մարզված»,- ասաց սպորտկոմիտեի պետը ` չցանկանալով կանխատումներ անել օլիմպիական խաղերում հայ մարզիկների մասնակցության եւ արդյունքների վերաբերյալ: